Սիրուշոն շնորհավորել է բոլոր մայրերին (տեսանյութ)
Հասարակություն
ԱՄՆ-ում մայիսի 9-ին հաջորդող յուրաքանչյուր առաջին կիրակի օրը նշում են մայրերի տոնը։ Նման կերպ ԱՄՆ–ում մարդիկ իրենց երախտագիտությունն են հայտնում իրենց մայրերին։ Առաջին անգամ այն նշվել է 1908–ին, այնուհետև ճանաչվել որպես պաշտոնական տոն։
Երգչուհի Սիրուշոն Facebook սոցցանցի իր էջում շնորհավորել է մայրերին և տեսահոլովակ նվիրել։ Սիրուշոն նշել է, որ այդ տեսահոլովակն ինքը նկարահանել է մի քանի տարի առաջ։
«Տեսանյութում կան պահեր իմ տան տեսադարանի արխիվից։ Երեխան, որին դուք տեսնում եք տեսանյութի մեջ իմ մի մասնիկն է, որն ապրում է և միշտ կապրի իմ մեջ…»,– գրել է երգչուհին և հավելել, որ այդ կարճ տեսահոլովակներն իր ամենասիրելիներն են, և պատմում են իր և իր մայրիկի հարաբերություների մասին։ Լուսանկարը՝ Bravo.am–ի։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը