ԿԸՀ–ն ամփոփեց ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները
Հասարակություն
ԿԸՀ–ն այսօր կայացած իր արտահերթ նիստում ամփոփել է ԱԺ ընտրությունների վերջնական արդյունքները: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշել է, որ ընտրողների թիվը կազմել է 2 501 597, ընտրություններին մասնակցել է 1 573 053 ընտրող, անվավեր է ճանաչվել 53 831 քվեաթերթիկ:
ԱԺ համամասնական ընտրակարգով ընտրությունները կայացել են 41 ընտրատարածքներ ընդգրկող 1982 տեղամասերում: Ստացվել է 531 դիմում բողոքը: Բոլոր դիմումները քննարկվել են, կայացվել են համապատասխան որոշումներ։
Ստորև ներկայացնում ենք համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին մասնակցած ուժերի ստացած քվեները.
Հայաստանի հանրապետական կուսակցություն – 664640 կամ 44,02%
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն - 454673 ձայն կամ 30,12%
Հայ ազգային կոնգրես – 106 903 կամ 7,8%
«Ժառանգություն» կուսակցություն – 86996 ձայն կամ 5,76%
Հայ հեղափոխական դաշնակցություն – 85550 կամ 5,67%
«Օրինաց երկիր» կուսակցություն - 83123 կամ 5,51%
Հայաստանի կոմունիստական կուսակցություն – 15895 կամ 1,5%
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն – 5577 կամ 0,37%
«Միավորված հայեր» կուսակցություն – 2946 կամ 0,2%
Անճշտությունները կազմել են 3355:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը