Արտավազդ Վարդանյանը դադարեցրեց հացադուլը
Հասարակություն
ԿԸՀ–ի առջև մայիսի 3-ից հացադուլ հայտարարած մարտի 1-ի հանձնաժողովի անդամ Արտավազդ Վարդանյանը դադարեցրեց հացադուլը։ Այս մասին նա հայտարարել է մի խումբ ակտիվիստների հետ հանդիպման ժամանակ։
Լուրեր.com–ի թղթակցի փոխանցմամբ՝ Ա. Վարդանյանն ակտիվիստների հետ միասին գնացել է Մաշտոցի պուրակ՝ միջոցառման մասնակցելու։
Հիշեցնենք, որ Արտավազդ Վարդանյանը հացադուլ էր հայտարարել դեռևս 10 օր առաջ։ Նրա բողոքը ընտրակեղծիքների դեմ էր, իսկ նպատակը և կոչը՝ այլընտրանքային ընտրությունների անցկացման ուղիներ որոնելն էր։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը