REGNUM-ի նոր սեփականատերը Ռոբերտ Քոչարյանն է
Հայաստան
Օրերս «Հայացք» օրաթերթը գրել էր, որ փոփոխություններ են տեղի ունեցել «Ռեգնում» ռուսական լրատվական գործակալության ղեկավար կազմում: Հրաժարական է ներկայացրել «Ռեգնում»-ի գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը: Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է Վիգեն Հակոբյանը:
Կոլերովի խոսքերով՝ իր հեռանալը կապված է սեփականության և կառավարման կառուցվածքում փոփոխությունների հետ: Մոտ ժամանակներս նա զբաղեցնելու է «Regnum հրատարակչական տան» նախագահի պաշտոնը:
Լուրեր.com-ի տեղեկություններով՝ Regnum-ի նոր սեփականատերը ոչ այլ ոք է, քան ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հենց դա է այն պատճառը, որ գործակալության նոր սեփականատերը ցանկացել է մնալ «չբացահայտված», ինչի մասին գրել է նաև «Հայացք» օրաթերթը։ Այնուամենայնիվ, նշվում է նաև, որ գործարքի պայմանների համաձայն՝ Regnum-ի խմբագրակազմը և քաղաքականությունը չի փոխվելու:


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի