Մարմարի՝ «պատմական արժեք համարվող» կտորի համար Ստամբուլում ձերբակալել են շվեդ դիվանագետին
Թուրքիա
Ստամբուլի օդանավակայանում մի շվեդ դիվանագետ է ձերբակալվել՝ իր կնոջ հետ միասին։ Նրանց ուղեբեռում հայտնաբերվել է անտիկ ժամանակաշրջանի մարմարե քարի կտոր, որը պատմական արժեք ներկայացնող առարկա է համարվում, հաղորդում է Hurriyet Daily News–ը։
Դիվանագետի կինը հայտնել է, որ իրենց որպես տուրիստ, որևէ մեկը չի տեղեկացրել առ այն, որ այդ երկրից քարեր տանելն արգելված է։
Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է դիվանագետի և նրա կնոջ ձերբակալությունը։ Այժմ նրանց իրավաբանական օգնություն է ցուցաբերվում՝ վերջիններիս շուտափույթ ազատ արձակելու համար։
Թուրքական մամուլը նշում է, որ իշխանությունները «այս միջադեպին չափազանց լուրջ են արձագանքել»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)