Այսօր ԼՂՀ հարցի համար հարմար ժամանակ չէ. Ալեքսանդր Իսկանդարյան
Արցախ
Այսօր մամուլի «Հենարան» ակումբում տեղի ունեցավ մամլո ասուլիս, որի հյուրն էր «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։ Ասուլիսի ժամանակ քննարկվեց միջազգային հանրության ուշադրության կենտրոնում գտնվող ԼՂՀ հարցը։ Իսկանդարյանը կարծում է, որ այսօր ԼՂՀ հարցի մասին խոսելն անտեղի է։
Մեզ մոտ այս պահին Հայաստանը պատրաստվում է խորհրդարանական ընտրություններին, ապա կլինեն նախագահական ընտրությունները։ Ընտրություններ են նաև Ֆրանսիայում ու Ռուսաստանում։ Իսկ Ադրբեջանի ընտրություններն այս հարցի առնչությամբ Իսկանդարյանն ակտուալ չի համարում։
Բանախոսը կարծում է, որ այս հարցի համար արգելակ են հանդիսանում նաև Եվրոպայի ու Մերձավոր Արևելքի ճգնաժամերը։ Իսկ ընդհանրապես, նա կարծում է, որ միջազգային հանրության ու Ադրբեջանի համար վերջնական որոշումը ԼՂՀ հարցում ակնհայտ է։
«Խնդրեմ, պատ են կառուցում»,– ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան