Yahoo!–ի տնօրենը աշխատանքից հեռացվել է համապատասխան կրթություն չունենալու պատճառով
ԱՄՆ
Սկանդալի կենտրոնում հայտնված Yahoo!–ի գլխավոր տնօրեն Սքոթ Թոմսոնը պաշտոնից հեռացվել է համապատասխան կրթություն չունենալու պատճառով, հաղորդում է France-Presse–ը։
Այդ պաշտոնը ժամանակավորապես կստանձնի Ռոս Լևինսոնը։ Ընկերության բաժնետերերը Թոմսոնի հրաժարականը պահանջել են այն բանից հետո, երբ նրանցից Դենիել Լեբը հայտնել է, որ ընկերության գլխավոր տնօրեն Թոմսոնի կենսագրությունում նշված համակարգչային տեխնոլոգիաների բնագավառում ձեռք բերված գիտելիքների մասին տեղեկությունը կեղծ է։ Լեբը Yahoo!–ի տնօրենների խորհրդին գրած նամակում հայտնել է, որ նման կեղծիքը վտանգում է ներդրողների վստահությունը ընկերության ղեկավարության նկատմամբ։
Մայիսի 7–ին հայտնի է դարձել, որ Թոմսոնն ընկերության աշխատակիցներին գրած նամակում իր ափսոսանքն է հայտնել ընկերության վարկանիշը գցող սկանդալի պատճառ դառնալու համար։
Թոմսոնը Yahoo!–ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցնում էր այս տարվա հունվարից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)