Լիբիայում ՆԱՏՕ–ի օդուժի ռմբակոծություններից զոհվել է 72 խաղաղ բնակիչ. HRW
Աշխարհ
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը կոչ է արել ՆԱՏՕ-ի ղեկավարությանը հետաքննություն սկսել և բացահայտել դաշինքի օդուժի ռմբակոծությունների պատճառով անցյալ տարի Լիբիայում զոհված խաղաղ բնակչության փաստով, հաղորդում է BBC–ն։
Ըստ իրավապաշտպանների, ՆԱՏՕ-ի օդուժի ռմբակոծություններից զոհվել է առնվազն 72 խաղաղ բնակիչ։
ՆԱՏՕ-ն լիբիական կողմի հետ համագործակցելու պատրաստակամություն է հայտնել այդ հարցում, սակայն ընդգծել է, որ ճշգրիտ զոհերի թիվը դժվար է նշել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ