Նեպալում 11 մարդ է զոհվել ավիավթարից
Աշխարհ
Նեպալում, ավիավթարի պատճառով առնվազն 11 մարդ է զոհվել, 5 մարդու հաջողվել է կենդանի մնալ, հաղորդում է Associated Press–ը։
Dornier մակնիշի օդանավը պատկանել է Agri Air ավիաընկերությանը։ Վթարը տեղի է ունեցել Ջոմսոն քաղաքի օդանավակայանում վայրէջք կատարելու ժամանակ։ Օդանավում եղել է 21 մարդ, այդ թվում՝ 16 հնդիկ և երկու եվրոպացի։
Վթարի վայրում իրականացվում է որոնողա–փրկարարական աշխատանքներ։ Վթարի պատճառների և զոհերի թվի մասին տեղկությունները ճշտվում են։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ