Զուգադիպություններ. Լինքոլն-Քենեդի. 100 տարվա տարբերություն
ԱՄՆ
Զուգադիպությո՞ւն, պատահականությո՞ւն, թե՞ առեղծված։ Ստորև ձեզ ենք ներկայացնում ԱՄՆ պատմության ամենահայտնի մարդկանցից երկուսի՝ ԱՄՆ–ի 16–րդ նախագահ Աբրահամ Լինքոլնի և ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Ֆիցջերալդ Քենեդիի կենսագրության մեջ առկա զուգադիպությունները։
Լինքոլնի քարտուղարի անունը եղել է Քենեդի, որը խորհուրդ է տվել սպանության օրը թատրոն չգնալ, Քենեդու քարտուղարի անունը եղել է Լինքոլն, որը խորհուրդ է տվել Քենեդուն հետաձգել Դալլասյան ուղևորությունը: Երկուսն էլ սպանվել են իրենց կանանց ներկայությամբ:
Լինքոլնը ԱՄՆ-ի նախագահ է դարձել 1860-ին, Քենեդին՝ 1960-ին: Տարբերությունը՝ 100 տարի: Լինքոլնի հետնորդի անունը Ջոնսոն էր, Քենեդու հետնորդի անունը՝ նույնպես Ջոնսոն: Լինքոլնի հետնորդ Ջոնսոնը ծնվել է 1808-ին, երկրորդը՝ 1908-ին: Տարբերությունը՝ 100 տարի: Լինքոլնի ենթադրյալ սպանողը՝ Ուիկը, ծնվել է 1829-ին, Քենեդու ենթադրյալ սպանողը՝ Օսվալդը՝ 1929-ին: Տարբերությունը՝ 100 տարի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)