Վենեսուելայում խաչբառ կազմողին մեղադրում են խաչբառում Չավեսի եղբորը սպանելու կոչ կոդավորելու մեջ
Աշխարհ
Վենեսուելացի խաչբառների հեղինակ Նեպտալի Սեգովիան ձերբակալվել է և կասկածվում է այն բանում, որ իր խաչբառներից մեկում կոդավորել է երկրի նախագահ Ուգո Չավեսի եղբորը սպանելու կոչը։ Այդ մասին հայտարարել է Վենեսուելայի պետական հեռուստաընկերությունը։ Սեգովիան իր դեմ հնչած մեղադրանքները ժխտել է, հաղորդում է The Telegraph-ը։
Սեգովիան վենեսուելական թերթերի համար խաչբառներ է ստեղծում արդեն մի քանի տարի։ Ուրբաթ օրը պետական անվտանգության ծառայության աշխատակիցները հարցաքննել են նրան այն բանից հետո, երբ հեռուստատեսությամբ հայտարարվել է, թե իբր թերթերից մեկում տպագրված խաչբառում պարունակվում է Չավեսի եղբայր Ադանին սպանելու կոչ։
«Կոչ» է համարվել այն, որ խաչբառում միաժամանակ առկա է եղել «սպանել» և «Ադան» բառերը։ Մեղադրող կողմն ընդգծել է, որ նման կոդավորված հաղորդագրություններն ակտիվորեն կիրառվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Այնինչ ինքը` Սեգովիան, երկու բառերի միաժամանակյա ներկայությունը խաչբառում բացատրում է պատահականությամբ։
Թեև այս միջադեպն առաջին հայացքից զվարճալի է թվում, սակայն այն Վենեսուելայում իրավիճակի լարման վկայություն է, գրում է բրիտանական պարբերականը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ