«Արևային իմպլանտները» կվերականգնեն տեսողությունն առանց վիրահատության
Աշխարհ
Աչքում տեղադրվող միկրոսկոպիկ չափսերի «արևային մարտկոցները» կարող են վերականգնել մարդու տեսողությունը, հաղորդում է New Scientist-ը։
Մի շարք ընկերություններ վաղուց արդեն արտադրում են ակնային իմպլանտանտներ, որոնց ֆունկցիան ֆոտոռեցեպտորների փոխարինումն է տեսախցիկով և պրոցեսորով։ Սակայն նման իմպլանտանտների գործունեության համար անհրաժեշտ են բազմաթիվ մետաղալարեր։
Եվ ահա, Ստենֆորդի համալսարանի երկու գիտնական ստեղծել են ֆոտոէլեկտրական իմպլանտ։ Տեսախցիկը տեղադրված է ակնոցներում, և այն տեսողական տեղեկատվությունը ֆոտոէլեկտրական իմպլանտին է փոխանցում ինֆրակարմիր լույսի միջոցով, ինչից հետո իմպլանտը լույսը վեր է ածում էլեկտրական ակտիվության` նեյրոնների գրգռման համար, որոնք էլ տեսողական տեղեկատվությունը փոխանցում են գլխուղեղ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ