Newsweek ամսագիրն Օբամային անվանել է նույնասեռականների նախագահ
ԱՄՆ
Newsweek ամսագիրը ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային անվանել է նույնասեռականների նախագահը։
Սպիտակ տան ղեկավարի գլխավերևում ծիածանի պատկերով լուսանկարը հայտնվել է ամսագրի մայիսի 21-ի թողարկման շապիկին։
Լուսանկարները Twitter–ի իր էջում տեղադրել է Newsweek–ի խմբագիր Թինա Բրաունը. «Նախագահը արժանի է ծիածանի ամեն մի գույնին», – ասված է նրա հաղորդագրության մեջ։
Ամսագրի նոր համարը խմբագրել է ամերիացի հանրահայտ լրագրող և բլոգեր Էնդրյու Սալիվանը։ Հադվածն առայժմ չի տպագրվել, սակայն ենթադրվում է, որ այն վերաբերում է Օբամայի կողմից միասեռականների ամուսնությունն աջակցելու նախորդ շաբաթ արած հայտարարությանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)