Համացանցում հաղորդակցվելը չի տարբերվում իրական կյանքում շփումից. գիտնականներ
Աշխարհ
Ավստիացի և շվեյցարացի գիտնականների խումբը ժխտել է կարծիքներն այն մասին, որ շփումը համացանցում տարբերվում է իրական կյանքում շփումից։ Մասնավորապես, պարզվել է, որ համացանցի օգտատերերի ճնշող մեծամասնությունը պահպանում է էթիկայի համընդհանուր ընդունված նորմերը։
Հետազոտության շրջանակներում գիտնականներն ուսումնասիրել են խմբային չաթերում օգտատերերի շփումը։ 42 օրվա ընթացքում գիտնականները հետևել են 20 տարբեր նմանատիպ չաթերի հաղորդագրությունների հոսքին։
Ընդհանուր առմամբ մասնագետներն ուսումնասիրել են 2,5 միլիոն հաղորդագրություն` գրված ավելի քան 20 հազար օգտատերի կողմից։ Պարզվել է, որ հաղորդակցման այլ միջոցների համար հատուկ օրինաչափությունները գործում են նաև համացանցում։
Ուսումնասիրված հաղորդագրությունների 85 տոկոսը եղել է չեզոք կամ դրական շեշտադրմամբ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ