Աշխարհի ամենաթանկ լուսանկարչական ապարատը վաճառվել է 2,16 միլիոն եվրոյով
Աշխարհ
Գերմանական Leitz Camera ընկերության արտադրած լուսանկարչական ապարատը, որը հայտնի է Leica անունով, աճուրդի ժամանակ վաճառվել է 2,16 միլիոն եվրոյով։ Այդպիսով, 89-ամյա այդ ապարատը դարձել է աշխարհի ամենաթանկ լուսանկարչական սարքը։
Աճուրդի սկզբում Leica-ն գնահատվել է 600-800 հազար եվրո, սակայն ընթացքում դրա գինը կտրուկ բարձրացել է։
Համաշխարհային նախորդ ռեկորդը սահմանել էր կրկին 1923-ի արտադրության մի լուսանկարչական ապարատ, որը վաճառվել էր 1,32 մլն եվրոյով։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ