People-ը Ջեսիկա Սիմփսոնին կվճարի 800 հազար դոլար` դերասանուհու նորածին աղջնակի նկարների դիմաց
ԱՄՆ
Ամերիկյան People ամսագիրը դերասանուհի Ջեսիկա Սիմփսոնին կվճարի 800 հազար դոլար վերջինիս նորածնի լուսանկարների դիմաց, հաղորդում է Women’s Wear Daily-ն։
Պարբերականի տեղեկություններով` դերասանուհին պայմանագիր է կնքել ամսագրի ներկայացուցիչների հետ։ Սիմփսոնի դուստրը ծնվել է երկու շաբաթ առաջ։ Փոքրիկ Մաքսվել Դրյու Ջոնսոնը 31-ամյա Ջեսիկայի առաջին զավակն է։
US Weekly ամսագիրն էլ հայտնում է, որ դերասանուհին պայմանագիր է կնքել Weight Watchers ընկերության հետ, ըստ որի` Սիմփսոնը կստանա 3-ից 4 միլիոն դոլար, եթե կարողանա իր քաշը իջեցնել 29 կիլոգրամով. դերասանուհին գիրացել է հղիության ընթացքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)