Դուրս գալուց շուտ դուրս եկեք, պարոնա՛յք. Հրանտ Տեր-Աբրահամյան
Հասարակություն
Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը Facebook սոցցանցի իր էջում գրել է. «Կոնգրեսից դուրս եկող հարգելի՛ պարոնայք, մի պուճուր խնդրանք ունեմ, չնայած գիտեմ, որ բոլորդ մե՛ծ, ահավոր մե՛ծ գործիչներ եք ու բնականաբար դուրս եք գալիս միայն ու միայն սկզբունքային տարաձայոնություների պատճառով, ու ես շատ փոքր մարդ եմ, որ ձեզ պես հայոց մեծերին բան խնդրեմ, բայց համաձրակվեմ, էլի: Դուրս գալուց շուտ դուրս եկեք: Հեն ա` տղերքն էլ անհամբեր սպասում են, ձեզ պես մեծ ու դարակազմիկ վերլուծականները պատրաստ են, ուզում են արագ տպվել: Գալներդ բարի, գնալներդ բարի, մենակ արագացրեք՝ чем больше сдадим....: Մենք՝ մնացողներս, պատրաստ ենք մեզ վրա վերցնել պատասխանատվությունը: Սո՞ւտ եմ ասում, մի հատ ձեն հանեք ժողովուրդ ջան, մեծամասնականներում աշխատած թիմեր ջան, ուրախ ու հաղթող հայեր ջան, նոր սերունդ ջան, ի՞նչ պատասխան եք տալիս թսիկներին ու իմաստության ակունքներին»:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը