Թուրքիայում հայտարարվել է ռազմական դրություն և պարետային ժամ
Թուրքիա
Թուրքիայում հեղաշրջման փորձ ձեռնարկած զինվորականները ռազմական դրություն և պարետային ժամ են հայտարարել: Այս մասին տեղեկացնում է Ֆրանսպրեսը: Հաղորդվում է նաև, որ զինվորականները շարժվում են Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակ:
Associated Press-ը փոխանցում է, որ զինվորականներն իրենց գործողությունները հիմնավորող հայտարարության մեջ շեշտել են, որ իշխանությունը վերցնում են, քանի որ երկրում ընդլայնվում է ավտորիտար իշխանությունը և աճում ահաբեկչության վտանգը: BBC-ն հաղորդմամբ' հղում է կատարվել նաև երկրում «ժողովրդավարական կարգի» հաստատման անհրաժեշտությանը:
Թուրքական «Դողան» գործակալությունն էլ փոխանցում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տան շրջակայքում ոստիկանությունն անվտանգության խստացված միջոցներ է ձեռնարկել: CNN Turk-ն էլ փոխանցում է, որ Էրդողանն «անվտանգ» վայրում է: Ավելի վաղ հաղորդվել է, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հրաձգություն է հնչել, քաղաքի վրայով թռչում են ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները։ Երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը հայտարարել է, որ Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ է կատարվել։ Հաղորդվում է, որ ռազմական ուղղաթիռներից մեկը կրակ է բաց ել ազգային հետռախուզական ծառայության շենքի ուղղությամբ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)