Էրդողանը տեսազանգով խոսել է թուրք լրագրողի հետ
Թուրքիա
The Guardian-ի հաղորդմամբ`Թուրքիայի քաղաքացիներն արձագանքել են հեղաշրջման փորձին ու «լցվում» են փողոցները: Մալաթիայում, Ադանայում, Ռիզեյում, Քոնիայում, Բուրսիայում և այլուր մեծ թվով մարդիկ դուրս են եկել փողոցներ:
Էրդողանը տեսազանգով խոսել է թուրք լրագրողի հետ, երկրի բնակչությանը կոչ է արել դուրս գալ փողոց` նշելով, որ սա բանակի մի խմբավորման, գյուլենական թևի կողմից հեղաշրջման փորձ է, ուստի չպետք է հրապարակները նրանց թողնել:
«Մեր ժողովրդին կոչ եմ անում դուրս գալ հրապարակներ օդանավակայաններ։ Եկեք ամբողջ ժողովրդով հավաքվենք հրապարակներում, օդանավակայաններում, իսկ դրանց փոքրամասնություն կազմող խումբը թող տանկերով գա, ինչ անում է ժողովրդին, այնտեղ անի։ Մթնոլորտը շատ խճճված է։ Նման մթնոլորտ ստեղծողները շատ թանկ կվճարեն» ,- ասել է Էրդողանը։




















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)