Սան Դիեգոյում սպանվել է տեղի աֆրոամերիկացի բայքերների առաջնորդը
ԱՄՆ
Սան Դիեգոյում սպանվել է տեղի աֆրոամերիկյան «Black Sabbath» բայքերական խմբի առաջնորդը, հաղորդում է, Associated Press–ը։
Սպանությունը կատարվել է մայիսի 11–ին Black Sabbath ակումբի դիմաց։ Ենթադրյալ սևամորթ մարդասպանը կրակել է ամենագնացի միջից։
51-ամյա Թոմսոնը՝ մականունը Wild Dogg (Վայրի շուն), Սան Դիեգոյի «Black Sabbath» բայքերական ակումբի առաջնորդ է դարձել 2011–ին։
«Black Sabbath»–ը հիմնադրվել է 1972-ին, յոթ աֆրոամերիկացիների կողմից, որոնք ամեն կիրակի մոտոցիկլետներով շրջում էին քաղաքում։ Կազմակերպության գլխավոր գրասենյակը գտնվում է Ատլանտայում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)