Մեկնարկել է BarCamp Yerevan 2012-ի գրանցման գործընթացը
Հասարակություն
Մեկնարկել է BarCamp Yerevan 2012-ի գրանցման գործընթացը համանուն կայքում։ Միջոցառումը Երևանում տեղի հունենա հունիսի 9-10-ը։
BarCamp-ը կոնֆերանսների միջազգային ցանց է, որը ստեղծվում է հենց իրենց` մասնակիցների կողմից։ Կոնֆերանսները որպես կանոն կազմակերպվում են զեկույցների, թրեյնինգների, ցուցադրությունների, քննարկումների միջոցով, և բոլոր նյութերը ներկայացվում են մասնակիցների կողմից։
BarCamp անունն առաջ է եկել Թիմ Օ՛Ռեյլիի` իր ընկերների համար կազմակերպած միջոցառման անունից (Foobar): Առաջին BarCamp-ը տեղի է ունեցել 2005-ին, Պալո Ալտոյում (Կալիֆոռնիա), Socialtext ընկերության գրասենյակում։ Հետագայում միջոցառումներն անցել են աշխարհի ավելի քան 350 երկրներում։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը