Al Jazeera. Լիբիայի իշխանությունները կոչ են անում դադարեցնել նոր հակամարտությունները
Աշխարհ
Լիբիայի իշխանությունները տեղեկացնում են, որ արդեն ի վիճակի չեն գոնե ժամանակավորապես կասեցնել մայրաքաղաք Տրիպոլիում տարբեր խմբավորումների միջև հակամարտությունները։ Չնայած որ քաղաքացիական պատերազմը պաշտոնապես ավարտված է համարվում, այնուամենայնիվ, տարբեր խմբավորումներ, թե քաղաքական և թե ֆինանսական դրդապատճառներով շարունակում են բախումները։
Հիշեցնենք, որ Լիբիայի ժողովուրդն ամիսներ շարունակ հակակառավարական ցույցեր էր անցկացնում՝ պահանջելով այդ երկիրը քառասուն տարի կառավարած Մուամար Քադաֆիի հրաժարականը, ով չէր ցանկանում լքել իր պաշտոնը։ Անցյալ ամիս Լիբիայի Ազգային անցումային խորհրդի ուժերի կողմից Մուամար Քադաֆին ձերբակալվեց, ինչի ընթացքում ստացած վերքերից նա մահացավ։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ