Իսրայելում նույնասեռական ամուսնությունները հնարավոր է` օրինականացվեն
Աշխարհ
Իսրայելի փոխվարչապետ Մոշե Յաալոնը կողմ է արտահայտվել երկրում նույնասեռականների ամուսնությունների օրինականացմանը։
«Ես կարծում եմ, որ ամուսնությունը անձնական ընտրության խնդիր է, և մենք պետք է թույլատրենք ընտրության ազատությունը»,- ասել է նա։
Փոխվարչապետի խոսքերով` իսրայելական բանակում արդեն եղել է նմանատիպ նախադեպ, երբ զինծառայողի զուգընկերոջը ճանաչել են իբրև նրա քաղաքացիական ամուսին։
Իսրայելում սույն հարցն ակտիվորեն քննարկվում է այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վերջերս կողմ արտահայտվեց նույնասեռական ամուսնությունների օրինականացմանը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ