Թուրքիայում արգելվել է պետծառայողներին լքել երկրի տարածքը
Թուրքիա
Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո արգելվել է պետծառայողներին լքել երկիրը:Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
«Կանաչ» անձնագիր (այս անձնագիրը տրվում է բարձրաստիճան պաշտոնյաներին) ունեցողները երկրի տարածքից դուրս գալու համար պետք է աշխատանքի վայրից պաշտոնական փաստաթուղթ ներկայացնեն:
Թուրքիայում հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջման ժամանակ Թուրքիայի տարբեր քաղաքներում սկսված բախումների հետևանքով զոհվել է իշխանության կողմնակից 208 մարդ, որից 60-ը' ոստիկան, 3-ը' զինվոր, 145-ը' քաղաքացիական անձ: Վիրավորների թիվը 1491 է: Ձերբակալվածների թիվը 7 հազար 543 է: 316 մարդ կալանավորված է:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)