Որո՞նք են բանակում ինքնասպանությունների պատճառները. մեկնաբանում է հոգեբանը (տեսանյութ)
Հասարակություն
Հոգեբան Սամվել Խուդոյանը, խոսելով վերջին շրջանում բանակում ինքնասպանության դեպքերի հաճախակիացման մասին, կարծիք հայտնեց, որ դրա առաջնային պատճառներից մեկը բանակ գնացող18-20 տարեկան երիտասարդների՝ տարիքային խոսցելի խմբին պատկանելն է։
Մյուս հանգամանքը, ըստ նրա, այն է, որ երբեմն զինվորական կոլեկտիվում անառողջ մթնոլորտն է ձևավորվում։ «Դեռահասները, պատանիները փորձում են ինքնահաստատվել, շատ հաճախ ճնշում են միմյանց, և այնպիսի իրավիճակ են ստեղծում մարդու համար, որ իսկապես խորը դեպրեսիա է առաջանում, և այս պարագայում հաճախ ինքնասպանություն են գործում», – մանրամասնեց Խուդոյանը։
«Մյուս պրոբլեմն այն է, որ հաճախ բանակ են տանում մարդկանց, որոնք իսկապես հիվանդ են, հոգեկան լուրջ պրոբլեմներ ունեն, մանավանդ, որ այդ տարիքը հոգեկան հիվանդությունների բուռն շրջան է», – հավելեց նա։
Հոգեբանը չմոռացավ նաև շեշտել, որ այսօր պաշտպանության նախարարությունը խիստ անհանգստացած է այդ հանգամանքներով և բազմաթիվ կոնստրուկտիվ միջոցառումներ է ձեռնարկում այդ ուղղությամբ։ Մասնագետներ են աշխատում, որպեսզի վերացնեն այս գործոնները։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը