Սամվել Ղուկասյանը՝ Ռազմական ոստիկանության պետ
Հասարակություն
Լուրեր.com-ի հավաստի տեղեկություններով՝ ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանության պետի պաշտոնին մոտ օրերս կնշանակվի ՌՈ պետի օպերատիվ գծով տեղակալ, գնդապետ Սամվել Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ ինչպես մարտի 31-ին հայտնել էր Լուրեր.com-ը, զբաղեցրած պաշտոնից հեռացվել էին ՀՀ Ռազմական ոստիկանության պետ Արմեն Սահակյանը և ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանը:
Մեր աղբյուրների տեղեկացմամբ՝ բարձրաստիճան պաշտոնյաները հեռացվել են՝ ընթացիկ տարվա մարտին ՊՆ Երևանի կայազորի ռազմական ոստիկանության պետ Ռուբեն Ներսիսյանի աշխատասենյակում զինծառայող Արսեն Գրիգորյանին դաժան ծեծի ենթարկելու դեպքի հետ կապված։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը