Մենք ունենք մի քանի թեկնածություն, որ արժանի կերպով կարող են կատարել վարչապետի պարտականությունները. ՀՀԿ պատգամավոր (տեսանյութ)
Հասարակություն
Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունն ապագա վարչապետի պաշտոնում Հանրապետական կուսակցության ներսում որևէ մեկի կողմից առաջ չի քաշվել։ Այդ մասին Լուրեր.com–ի հետ զրույցում հայտնեց ՀՀԿ–ական պատգամավոր Մանվել Բադեյանը։
Պատասխանելով լրագրողի հարցին, թե ունի արդյոք Կարապետյանը համապատասխան որակներ վարչապետի պաշտոնը ստանձնելու համար, Բադեյանը պատասխանեց, որ իր կարծիքով Կարապետյանը բավականաչափ խելացի և գիտուն մարդ է։ «Մենք ունենք մի քանի թեկնածություն, որ արժանի կերպով կարող են կատարել վարչապետի պարտականությունները։ Եթե այդպիսի ալտերնատիվ առաջարկվի, քննարկման առարկա կդառնա», – նշեց նա։
Իսկ հարցին, թե շրջանառվող խոսակցությունների համաձայն` ՀՀԿ–ի ներսում ներկայիս վարչապետի պաշտոնավարման շարունակման ուղղությամբ անհամաձայնություններ կան, պատգամավորը նշեց, որ ինքն այդպիսի կարծիքներ չի լսել։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը