Նախարարն ամփոփեց մարզային այցերի արդյունքները
Հասարակություն
Մայիսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել ԱԻՆ ղեկավար կազմի ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարում էր ԱԻ նախարար Արմեն Երիցյանը։
Նախարար Երիցյանն ամփոփեց մարզային այցելությունների արդյունքները, նշելով, որ իր գլխավորությամբ ԱԻՆ ղեկավար կազմի ներկայացուցչական խումբը եղել է բոլոր մարզերում, այցելել նախարարության բոլոր ծառայությունների մարզային ստորաբաժանումներ, ծանոթացել առկա իրավիճակին և խնդիրներին, ուսումնասիրել ստորաբաժանումների տարածքները և շենքային պայմանները։
Արմեն Երիցյանը ծառայությունների ղեկավարներին հանձնարարեց շտկել մարզային այցելությունների ընթացքում նշված թերություններն ու բացթողումները՝ շեշտը դնելով տարածքների բարեկարգման ու նպատակային օգտագործման, անձնակազմի կարգապահության վրա։
Մայիսի 15-ին ԱԻ նախարարը կայցելի Երևանի բոլոր հրշեջ-փրկարարական ջոկատներ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը