3 արվեստագետի ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել
Արցախ
Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաշժտական քոլեջի 50-ամյա հոբելյանի կապակցությամբ եւ մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար մայիսի 14-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պարգեւատրելու եւ պատվավոր կոչում շնորհելու մասին:
Դաշնամուրի դասատու, ԼՂՀ արվեստի վաստակավոր գործիչ Բելլա Փարսադանյանը պարգեւատրվել է «Երախտագիտություն» մեդալով:
ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում է շնորհվել.
Համեստ Ավանեսյանին` Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դաշնամուրի բաժնի վարիչ
Վագիֆ Գրիգորյանին` Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի փողային բաժնի դասատու
Պավել Ղարաբեկյանին ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի արվեստի եւ ժովորդական ստեղծագործության բաժնի գլխավոր մասնագետ:


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան