«Ազատ դեմոկրատ»-ը և ՀՀԿ ներկայացուցիչը` Արամ Զ. Սարգսյանի մասին (տեսանյութեր)
Հասարակություն
Արամ Զավենի Սարգսյանին շատ լուրջ քաղաքական գործիչ եմ համարում։ Գտնում եմ, որ նրա որոշումները շատ հավասարակշռված են։ Այս կարծիքը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Զավենի Սարգսյանի մասին հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը։
Իսկ հարցին, թե «Ազատ դեմոկրատներ» կամ «Ժառանգություն» կուսակցությունները քննարկել են արդյոք «Հանրապետություն» կուսակցության հետ համագործակցության ծրագրեր, Սեդրակյանը նշեց, որ նման ծրագիր չի քննարկվել։ «Բայց ես կարծում եմ, որ Արամ Սարգսյանի վարած քաղաքականությունը ցայսօր շատ անկախ և գաղափարական մարդու քաղաքականություն է եղել», – հավելեց նա։
Իսկ ՀՀԿ պատգամավոր Մանվել Բադեյանը Լուրեր.com–ի հետ զրույցում նշեց, որ սառնասրտորեն է վերաբերվում Արամ Սարգսյանի՝ ՀԱԿ–ից դուրս գալուն, և ոչ մի մեկնաբանություն չունի այդ առնչությամբ։
Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի և «Հանրապետություն» կուսակցության հնարավոր համագործակցությանը, Բադեյանը նշեց, որ կուսակցության քաղխորհրդում նման ծրագիր չի քննարկվել, իսկ ինքը բամբասանքներ մեկնաբանել չի պատրաստվում։


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն