Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանին
Արտաքին Քաղաքական
Մայիսի 14-ին Հայ ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջոնաթան Էյվզի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են մայիսի 6-ին կայացած ընտրությունները եւ դրանց արդյունքում ստեղծված քաղաքական իրավիճակը:
Լեւոն Զուրաբյանը դեսպանին է ներկայացրել՝ «ընտրությունների ընթացքում կատարված՝ պետականորեն կազմակերպված ընտրակեղծարարության ամբողջ պատկերը»: Զուրաբյանը նաեւ տեղեկացրել է Սահմանադրական Դատարան բողոքարկվելիք հայցի մասին, ինչպես նաեւ ներկայացրել է Հայ Ազգային Կոնգրեսի հետագա անելիքները:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում