Թուրքիայում հետախուզում է հայտարարվել հազարից ավելի զինվորականների նկատմամբ
Թուրքիա
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ երկրում պետական հեղաշրջման փորձից հետո հազարավոր զինվորականներ գտնվում են հետախուզման մեջ:
Reuter-ի տվյալներով' նրանք կասկածվում են Թուրքիայում պետհեղաշրջման փորձին մասնակցության մեջ:
Հուլիսի 15-ի երեկոյան մի խումբ խռովարարների կողմից Թուրքիայում ձեռնարկված ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ վերջին տվյլաներով զոհվել է 290 թուրք քաղաքացի, սպանվել է 100-ից ավելի խռովարար, մոտ 1,5 հազար մարդ վիրավորվել է: Թուրքական իրավապահ մարմիններն արդեն ձերբակալել են մոտ 8 հազար մարդու, որոնցից 118-ը գեներալներ եւ ծովակալներ, բերման են ենթարկվել 2 հազար 854 դատավորներ եւ դատախազներ: Հուլիսի 20-ից 21-ի գիշերը Թուրքիայում երեք ամիս ժամկետով արտակարգ դրություն է մտցվել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)