JPMorgan-ի ներդրումների գծով տնօրենը հրաժարական է տվել
ԱՄՆ
Ամերիկյան խոշորագույն ներդրումային բանկի՝ JPMorgan-ի ղեկավարությունն այսօր ընդունել է ներդրումների գծով գլխավոր տնօրեն Այնա Դրյուի ներկայացրած հրաժարականը: Նա կլքի իր պաշտոնը մինչև այս շաբաթվա վերջը, հայտնում է The Wall Street Journal-ը:
Հրաժարականի գլխավոր պատճառն այն է, որ բանկի առևտրային կորուստները կազմել են շուրջ 2 մլրդ դոլար, որոնք գոյացել են արժեթղթերի առուծախի արդյունքում:
Այնա Դրյուն բանկի ամենաբարձր վարձատրվող թոփ-մենեջերներից է և այդտեղ աշխատում է երկար տարիներ շարունակ: Որոշ ամերիկյան ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ բանկի կրած ֆինանսական կորուստների թվի պարզ դառնալուց անմիջապես հետո Դրյուն մի քանի անգամ խնդրել է բանկի ղեկավարությանն ընդունել իր հրաժարականը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)