«Ժողովուրդ». ԲՀԿ–ն հետ է պահանջում տրամադրած ընտրակաշառքը
Հայկական Մամուլ
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, ԲՀԿ–ն հետ է պահանջում Աժ ընտրությունների ընթացքում Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղին տրամադրած ընտրակաշառքը: Համենայնդեպս, գյուղից ահազանգել են, որ Լեռնանիստ համայնքի ղեկավար Առլիկ Արշակյանը մեկ առ մեկ գյուղացիներից հետ է պահանջում բաժանված 10 հազար դրամները:
Սակայն գյուղապետը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքել է այդ տեղեկությունը.
«Դուք ասում եք, ես լսում եմ, էդպիսի բան չկա: Ո՞նց կարա նման բան լինի»:
Հարցին, թե արդյոք ԲՀԿ-ն նախընտրական կաշառք է բաժանել համայնքում, գյուղապետը պատասխանել է. «Երանի չէր»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ