«Ժողովուրդ». ՀԱԿ-ից մեկ-մեկ են դուրս գալիս, որ աղմուկն ավելի մեծ լինի
Հայկական Մամուլ
Չի բացառվում, որ ՀԱԿ–ն առաջիկայում վերաձևումների ենթարկվի: «Ժողովուրդ»-ի աղբյուրների վկայությամբ՝ ՀԱԿ–ում քննարկում են ընդդիմադիր կառույցը նոր ձևաչափով վերակազմավորելու հարցը: Հայ ազգային կոնգրեսում բացահայտ դժգոհություն կա, որ 18 կուսակցությունների միավորումն, ըստ էության, արդեն ձևական է, իրականում նրանց շատ քիչ մասն է իրապես գործում, և կան անկուսակցական գործիչներ, որոնք իրենց կատարած աշխատանքով չեն զիջում կուսակցություններին:
Երեկ՝ Կոնգրեսում կայացած փակ նիստի ժամանակ, քննարկվել են առաջացած խնդիրների լուծման արդյունավետ ուղիները: Ներկաներից մեկը հուսադրել է մյուսներին, թե «մենք վաղուց գիտեինք՝ ովքեր են դուրս գալու ՀԱԿ-ից, պարզապես նրանք մեկ-մեկ են դուրս գալիս, որ աղմուկն ավելի մեծ լինի»: Այսպիսով՝ որոշվել է վերաձևել Կոնգրեսը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ