«Հրապարակ». Աժ մտնող ՕԵԿ պատգամավորների ցանկը վերջնական չէ՞
Հայկական Մամուլ
Երեկ երեկոյան հրապարակվեց Աժ մտնող ՕԵԿ պատգամավորների ցանկը, սակայն, «Հրապարակ»–ի տեղեկություններով, այն վերջնական չէ և շարունակում է քննարկվել ցուցակի 9 և 10-րդ համարների՝ Նելսոն Զուլոյանի և Դավիթ Կարապետյանի հարցը:
Թերթի տեղեկություններով, կուսակցությունում փորձում են նրանց տեղավորել գործադիրում: Կարապետյանին առաջարկվել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարարի, իսկ Զուլոյանին՝ առողջապահության փոխնախարարի պաշտոնը, սակայն նրանք չեն համաձայնել ու շարունակում են պնդել, որ իրենց գործունեությունը պատկերացնում են միայն խորհրդարանում: Ինչպես փոխանցում են թերթի աղբյուրները, որոշ պատգամավորների հետ բանակցություններ են վարվում, որ իրենց տեղը զիջեն երիտասարդներին, սակայն նրանք դրա դիմաց պահանջում են առնվազն նախարարի պաշտոն, անգամ փոխնախարարինը համարում են վիրավորական: Այս տեսքով ցուցակի հրապարակումն առայժմ կրքերը հանդարտեցնելու համար էր: Սակայն բանակցությունները շարունակվում են, և հնարավոր է զիջողներ լինեն, խոսքը, մասնավորապես, Իշխան Խաչատրյանի մասին է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ