«Երկիր». Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան Սիթի»-ներում ապրանքների գները թանկացել են
Հայկական Մամուլ
Ընտրություններից անցել է մեկ շաբաթ, իսկ քաղաքական ուժերն ու մեծամասնական թեկնածուներն արդեն ծախսած գումարները սկսել են վերադարձնել: Այն, որ բաժանված ընտրակաշառքը կարճ ժամանակում կհասցնեն հետ վերադարձնել և որ տված 10 կամ 20 հազարական դրամները թանկ են նստելու ժողովրդի վրա, դրանում թերթը չի կասկածում:
Եվ այսպես, փողերը կայծակնային արգությամբ սկսել է հետ «հավաքել» պատգամավոր Սամվել Ալեքսանյանը: Վերջինիս պատկանող «Երևան Սիթի»-ներում ապրանքների գները անհամեմատ թանկացել են: Աճել է հատկապես այն ապրանքների գները, որն ինքն անձամբ է ներկրում: Բնակիչները, որոնք մայիսի 6-ին վերցնում էին 10-20 հազար դրամը, արդեն զանգահարում են խմբագրություն և բողոքում, օրինակ, շաքարավազի, բանջարեղենի և այլ ապրանքատեսակների գներից: Ի դեպ, որոշ գազալցակայաններում էլ սկսել են գազը սովորականից քիչ լիցքավորել:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ