«Հայկական Ժամանակ». Ռուբեն Թորոսյանը ԿԸՀ-ից պահանջում է 2009-ի Երևանի ավագանու ընտրությունների իր մանդատը
Հայկական Մամուլ
Հայ ազգային կոնգրեսի մաս կազմող «Մարդու իրավունքներ-96» կուսակցության նախագահ Ռուբեն Թորոսյանը դիմել է Կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ պահանջելով, որ իրեն տրամադրեն 2009-ի Երևանի ավագանու ընտրությունների իր մանդատը:
Թերթի այս տեղեկությունը երեկ հաստատել է նաև Թորոսյանը:
«ՀԺ»-ն հիշեցնում է, որ Կոնգրեսը այդ ընտրություններում ստացել էր 13 մանդատ, սակայն հրաժարվել էր դրանցից՝ ընտրությունները կեղծված համարելով: Ռուբեն Թորոսյանը Կոնգրեսի ցուցակի 17-րդ համարն էր:
«ՀԺ»-ի թղթակցի հարցին, թե ինչո՞ւ է հենց հիմա հիշել այդ մանդատի մասին, Թորոսյանն ասել է, որ հիմա ԿԸՀ-ն իրեն չի կարող մերժել, քանի որ ցուցակում իրենից վերևում գտնվողներից ոմանք արդեն ԱԺ պատգամավոր են ընտրվել, և ԿԸՀ-ն հիմա ուզած-չուզած, պետք է մեկ շաբաթում բավարարի իր պահանջը: ԿԸՀ-ից մեկնաբանություն ստանալ թերթին չի հաջողվել:
«ՀԺ» տեղեկություններով, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը դեռ չի կողմնորոշվել՝ ինչպես վարվել Ռուբեն Թորոսյանի դիմումի հետ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ