Ցանկացած մարդ, ով ունի մտածելու ունակություն, երազում է վիճել ի՛ր նմանի հետ. Տիգրան Պասկևիչյան
Հասարակություն
Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք ստորև:
«Ավազակապետությունը մի խնդիր է դրել իր առջեւ եւ անշեղորեն իրականացնում է. ուզում է անպարտելիության տպավորություն թողնել։ Այդ տպավորությունը գրանիտի վրա արձանագրելու համար հարկավոր է եւ անհրաժեշտ, որպեսզի ընդդիմությունը մասնատված լինի, ջախջախված լինի, անշունչ ու անկենդան լինի։
Հայաստանում կա մեկ ընդդիմություն։ Անունը՝ Հայ ազգային կոնգրես։ Միակը, որն իրականում պայքարում է ավազակապետության դեմ։ Իբրեւ քաղաքացի ամեն ինչ արել եմ, որպեսզի ա՛յս ընդդիմությունը հաղթի, ու ես հաղթանակի հաջորդ օրը կրկին դառնամ ընդդիմադիր, քանզի ցանկացած մարդ, ով զգայարաններից ու բնազդներից զատ ունի նաեւ մտածելու ունակություն, երազում է վիճել ի՛ր նմանի հետ, երազում է համոզել ի՛ր նմանին, երազում է հաղթել նրան, ում պարտվելն ամոթ չէ։
Ես հաստատում եմ միակ իրական ընդդիմության նկատմամբ ունեցած իմ համակրանքը։ Վստահ եմ՝ նույն անում են նրանք, ովքեր չեն ընդունում ժամանակավոր նահանջն իբրեւ ինքնասպան խուճապ։
Հուսով եմ՝ վաղը հազարներ են միանալու համակարանքի այս ցույցին՝ չկասկածելով, որ տմարդության հաղթարշավը կասեցվում է ջլապինդ համախմբվածությամբ»,- ասված է հայտարարությունում:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը