ՕԵԿ ԱԺ մտնող պատգամավորների ցուցակը վերջնական է. ՕԵԿ խոսնակ
Հասարակություն
Չէ, դրանք անհիմն լուրեր են: Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ՕԵԿ խոսնակ Հարություն Ամիրյանը, անդրադառնալով, մամուլում հրապարակված այն լուրերին, թե ՕԵԿ-ում հակասություններ կան, և ԱԺ մտնող պատգամավորների ցուցակը դեռևս վերջնական չէ:
Հիշեցնենք, որ մամուլում հրապարակված լուրերի համաձայն, Աժ մտնող ՕԵԿ պատգամավորների ցանկը վերջնական չէ, և որոշ պատգամավորների հետ բանակցություններ են վարվում, որ իրենց տեղը զիջեն երիտասարդներին, սակայն նրանք դրա դիմաց պահանջում են առնվազն նախարարի պաշտոն, անգամ փոխնախարարինը համարում են վիրավորական: Ըստ հրապարակման այս տեսքով ցուցակի հրապարակումն առայժմ կրքերը հանդարտեցնելու համար էր:
ՕԵԿ խոսնակը, անդրադառնալով նաև այն լուրերին, որ ՕԵԿ-ում շարունակում են քննարկվել ցուցակի 9 և 10-րդ համարների՝ Նելսոն Զուլոյանի և Դավիթ Կարապետյանի ԱԺ մտնելու հարցը ասաց, որ ցանկացած բան կարող է հրապարակվել, բայց այդ լուրերրը չեն համապատասխանում իրականությանը:
«Ցուցակը երեկ հրապարակվել է, եղել է քաղաքական խորհրդի որոշումը, և այդ ցուցակը վերջնական է»,- ասաց Ամիրյանը:
Նշենք նաև, որ «Օրինաց երկիր» կուսակցության քաղխորհրդի նիստում որոշում է ընդունվել, որ հինգերորդ գումարման ԱԺ-ում ձևավորվելիք խմբակցությունում կընդգրկվեն Հեղինե Բիշարյանը՝ որպես խմբակցության ղեկավար, Խաչիկ Հարությունյանը՝ խմբակցության քարտուղար, Մհեր Շահգելդյանը, Իշխան Խաչատրյանը, Սամվել Թադևոսյանն ու մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Կարեն Բոթոյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը