HRW ահազանգում է Իրաքում ապօրինի ձերբակալությունների մասին
Աշխարհ
Հարյուրավոր ձերբակալվածներ ապօրինի հայտնվում են Իրաքի բանտերում, որոնց մասին իշխանությունները հայտարարել էին մեկ տարի առաջ։ Այս մասին ահազանգում է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը։
Բաղդադում գտնվող Camp Honor բանտը 2011–ի մարտին պաշտոնապես փակվեց այն բանից հետո, երբ HRW–ի իրավապաշտպանները տեղեկություններ էին հրապարկել բանտարկյալների խոշտանգումների և բռնություններիկ մասին։
Իրաքի իշխանությունները 2011–ի հոկտեմբերին իրականացրած մի շարք հատուկ գործողությունների ժամանակ, ձերբակալվել էին հարյուրավոր մարդիկ։ Այդ գործողություններից մեկի ժամանակ ձերբակալվել էին սպաներ և պաշտոնատար անձինք։
Ըստ իրավապաշտպանների, Իրաքի կառավարությունը ամիսներ շարունակ թաքցրել է բանտարկյալների թվի և նրանց գտնվելու մասին տեղեկությունները, ինչպես նաև նրանց անունները։
Ըստ նրանց տվյալների, այդ գործողությունների ժամանակ ձերբակալվածներից շատերը հայտնվել են Camp Honor բանտում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ