Դավիթօղլուի լոզունգն այլևս իրական չէ
Աշխարհ
«Հենարան»–ում այսօր քննարկվեց հայ–թուրքական կարգավորման հատկապես թուրքական կողմի դիրքորոշման հարցը։ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ «Կովկաս» ինստիտուտի տնօրենը, որը մասնակցել էր Թուրքիայում տեղի ունեցած կոնֆերանսին, պատմեց թուրքերի ներքին քաղաքական մտահոգությունների մասին։
Իսկանդարյանի խոսքով՝ թուրքերն այսօր ունեն ներքաղաքական այնպիսի իրավիճակ, որը նրանց խանգարում է անգամ կոնֆերանսի ժամանակ լուծել գերխնդիրը։ Ներքին խոսակցությունների ունկնդիրը լինելով՝ Իսկանդարյանը հասկացել է, որ քրդերի հետ կոնֆլիկտը լուրջ քաղաքական ճգնաժամ է թուրքերի համար։
«Այսօր փլուզված կարելի է համարել Դավիթօղլու այն հայտարարությունները, թե իրենք չունեն խնդիր որևէ հարևանի հետ։ Այսօր «Զրո խնդիր հարևանների հետ» լոզունգը, փաստորեն, ակտուալ չէ»,– ասաց Իսկանդարյանը։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի