DIY ակումբը պայթեցնողի ազատ արձակման գրավը վճարել են ՀՅԴ ներկայացուցիչները. ակումբի սեփականատեր
Հասարակություն
DIY-ը պայթեցնելու գործով եղել է փակ դատավարություն, որի ընթացքում մեղադրյալներից մեկի փաստաբան Մելանյա Առուստամյանը հայտարարել է, որ մեկին՝ Արամեին ազատ արձակելու համար 1 միլիոն դրամ գրավը վճարել են ՀՅԴ ներկայացուցիչներ Արծվիկ Մինասյանը և Հրայր Կարապետյանը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց DIY փաբի սեփականատեր Արմինե Օգանեզովան: «Փաստաբանը պարզ ու վստահ անուններ տվեց դատավորին»,- ընգծեց Օգանեզովան:
«Հանրային տեղեկություն և գիտելիքի կարիք հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Մարինե Մարգարյանի խոսքով՝ գործով երկու կասկածյալներից մեկին ազատ են արձակել՝ չհեռանալու ստորագրության դիմաց, մյուսի հանդեպ էլ որպես խափանման միջոց ընտրվել է գրավի դիմաց ազատ արձակելը:
«Հասարակական անվտանգությանը սպառնացող մարդկանց նկատմամբ կիրառվում է մեղմ պատիժ և նրանք շարունակում են հասարակական վտանգ ներկայացնել: Կարևոր է, որ ճիշտ գնահատական տրվի հասարակության կողմից: Պետական ու իրավապահ մարմիններն ադեկվատ արձագանք չեն գրանցում: Սա բոլորիս հասարակական անվտանգության հարցն է»,- ասաց Մարինե Մարգարյանը:
Նրա խոսքով՝ ակումբը պայթեցնողները կազմակերպված, ֆաշիստական մոտիվներ ունեցող խմբավորման անդամներ են, որոնք իրենց կոչում են «Հայաստանի սև ագռավներ» և աչքի են ընկնում մշակութային բազմազանության նկատմամբ անհանդուրժողականությամբ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը