Այս տարվա ընտրարշավն անվանել պառլամենտական ընտրություններ չափից ավելի կեղծավորություն կլինի. Դավիթ Հակոբյան
Հասարակություն
«Այս տարվա ընտրարշավն անվանել պառլամենտական ընտրություններ չափից ավելի կեղծավորություն կլինի», - այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը: Նրա խոսքերով, ընտրարաշավը ցույց տվեց, որ հասարակությունը գտնվում է բարոյահոգեբանական ճգնաժամի պրոցեսում և «հիմնական գործը կատարեց ոչ միայն գործնական հրետանին, այլ կամպանիան:
Հաղթողներ-պարտվողներ դասակարգումը չափից ավելի անբարո է և անտեղի: Իմ ընտրաշավի ժամանակ 3500 կմ ճանապարհ եմ կտրել, եղել եմ գյուղերում, քաղաքներում, ունեցել եմ երեսուն հանդիպում կոլեկտիվների հետ և հիմնական իմ դերն այս ընտրարաշավուն քաղաքական լուսավորչության գործն էր, ես ընտրակաշաք չեմ բաժանել, սահմանադրությունը ոտնակոխ չեմ տվել և իմ քաղաքական գործչի պարտքը կատարել եմ սրբությամբ», - նշեց Դավիթ Հակոբյանը:
Հակոբյանի համոզմամբ, ընտարկան ողբի, ընտրական հանցագործությունների ժամանկերներն ու էտապը փակված է. «Այդ ողբով հրապուրվել և վայնասուն բարձրացնելը հասարակությանը չի հետաքրքրում, հասարակությանը հետաքրքրում է մի բան՝ ինչպես պետք է ընդդիմադիր ուժերը միավորվեն և միասնական մեկ թեկնածուի առաջադրեն նախագահական ընտրություններում», - նշեց Դավիթ Հակոբյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը