Ինքնասպանություն գործածը 20-ամյա երիտասարդ էր
Հասարակություն
Մայիսի 13–ին, ժամը 16։35–ին տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշեն կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու դի։ Պարզվել է, որ անձը գործել է ինքնասպանություն՝ նետվելով կամրջից։
Լուրեր.com-ի տեղեկություններով, ինքնասպանությունը գործածը 1991–ին ծնված 20-ամյա Ազատ Սարգսյանն է, ով ինքնասպան է եղել՝ նետվելով Դավիթաշենի կամրջի երկրորդ սյան մոտից։
Ոստիկանության լրատվության բաժնից մեզ տեղեկացրին, որ դեպքի առնչությամբ դեռ որևէ նորություն չկա։
«Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը դեռ չկա, հիմա նյութեր են նախապատրաստվում։ Այսքանը», – պատասխանեցին Ոստիկանության մամլո ծառայությունից։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը