Խորհրդարանական պատվիրակությունը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նիստին
Արտաքին Քաղաքական
ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությունը մայիսի 15-18-ը Սանկտ Պետերբուրգում կմասնակցի ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստին, ինչպես նաեւ ՄԽՎ Խորհրդի, երեք մշտական հանձնաժողովների նիստերին:
Հայկական պատվիրակությունը գլխավորում է ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, կազմում են պատգամավորներ Արտակ Դավթյանը եւ Հրայր Կարապետյանը:
ՀՀ խորհրդարանական պատվիրակությունը կմասնակցի նաեւ ՀԱՊԿ ԽՎ-ի Խորհրդի եւ լիագումար նիստերին, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական ընկերակցության Միջխորհրդարանական վեհաժողովի ու Նեւայի միջազգային բնապահպանական կոնգրեսի լիագումար նիստերին: Այդ մասին հայտնում են ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում