Հաստատվել են մագիստրատուրայի եւ բակալավրիատի տեղերը
Գիտություն և Մշակույթ
Կառավարության որոշմամբ, հաստատվել են ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ 2012/2013 ուսումնական տարվա՝ պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) առկա ուսուցմամբ մագիստրոսի եւ բակալավրի կրթական ծրագրով ընդունելության տեղերը:
ԿԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ըստ այդմ, հայաստանյան բուհերի պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքով՝ անվճար հատկացվել է 2130, եւ վճարովի 19,000 տեղ:
Հաստատվել են նաեւ մագիստրոսական անվճար տեղերը. պետության կողմից ուսանողական նպաստների ձեւով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ՝ անվճար 1692 մագիստրոսական տեղ, այդ թվում 1265-ը առանց տարկետման իրավունքի, որից 99-ը բանակից զորացրվածների համար: Տարկետման իրավունքով հատկացվել է 427 մագիստրաոսի տեղ:
Պետական պատվերի տեղեր են տրվել նաեւ ԼՂՀ, ՀՀ ՊՆ, ՀՀ ոստիկանության, ՀՀ կառավարման ակադեմիային:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում