Վենետիկում ձերբակալել են մաչետեով թուրքի
Թուրքիա
Վենետիկում ոստիկանությունը ձերբակալել է Թուրքիայի քաղաքացուն այն բանից հետո, երբ նրա պայուսակում հայտնաբերվել է մաչետե: Այդ մասին հայտնել է TGcom.24 հեռուստաալիքը:
Ձերբակալումը տեղի է ունեցել հուլիսի 31-ին: Երկաթուղային կայարանից ոչ հեռու վեց աղոթողներից մեկի մոտ պահակը նկատել է երկար դանակ և զանգահարել ոստիկանություն: Սակայն, մինչև իրավապահների ժամանելը խմբի հիմնական մասը թաքնվել է: Հաջողվել է գտնել միայն երկուսին:
Հաղորդվում է, որ ոստիկանությունը շարունակում է փնտրել խմբի մնացած չորս անդամներին:
Միևնույն ժամանակ, ANSA գործակալությունը հայտնում է, որ արտասահմանցիների խումբը կազմված է եղել հինգ մարդուց, նրանցից մեկը ձերբակալվել է Վենետիկում, իսկ մնացած չորսը' Միլանում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)