ԵՄ–ը հրապարակել է Արևելյան գործընկերության նոր ճանապարհային քարտեզը
Աշխարհ
Եվրամիությունն իր տարեկան զեկույցում հրապարակել է Արևելյան գործընկերության նոր ճանապարահյին քարտեզը, որի նպատակն է ավելի ամրապնդել եվրոպական հարևանության քաղաքականությունը և նոր լիցք հաղորդել «Արևելյան գործընկերություն» ծրագրին։
Փաստաթուղթը հրապարակվել է Բրյուսելում ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար և Եվրոպական հանձնաժողովի հանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշթոնի և եվրոպական հարևանության քաղաքականության հարցով և եվրոպական ընդլայնման հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի կողմից։
Փաստաթղթերի փաթեթը, մասնավորապես, պարունակում է այսպես կոչված նոր ճանապարհային քարտեզ, որը ներկայացվելու է 2013–ին Վիլնյուսում կայանալիք «Արևելյան գործընկերության» աշնանային գագաթնաժողովին, որտեղ հանձնաժողովն առաջին անգամ կներկայացնի ծրագրի երկկողմ և բազմակողմ գործունեության շրջանակը։
Էշթոնն իր զեկույցում կարևորել է Արևելյան գործընկերության երկրների միջև խնդիրների հարթման շուրջ ջանքերի ակտիվացումը։ «ԵՄ–ը պատրաստ է իր աջակցությունը ցույց տալ այն երկրներին, որոնք պատրաստ են նման համարձակ որոշումներ կայացնել», – ասել է Էշթոնը։
Եվրոպական հանձնաժողովն արձանագրել է, որ անցյալ տարի զգալի առաջընթաց է գրանցվել գործընկեր երկրների՝ Մոլդովայի, Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հետ ասոցացման համաձայնագրի շրջանակում տեղի ունեցած քաղաքական ասոցացման բանակցություններում։ Բացի այդ, նշվում է, որ զգալի առաջընթաց է գրանցվել ազատ առևտրի գոտի ստեղծելու նպատակով Մոլդովայի և Վրաստանի, ինչպես նաև մոտ ապագայում Հայաստանի հետ տնտեսական ինտեգրման բանակցություններում։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ