Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին Բեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներից Բրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերը Google-ը ներկայացրել է Gemini AI գործակալը Սահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն» Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի 

Սերժ Սարգսյանի խոսքը զուրկ էր որոշակիությունից

Վերլուծական

ՊՊԾ գնդի զավթման առիթով հարուցված քրեական գործը ԱԱԾ-ից տեղափոխվել է ՀՔԾ վարույթ: Պատանդ վերցնելու, շենք-շինություն զավթելու, ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելու, իրացնելու, պահելու մեղադրանքով  ձերբակալվել կամ կալանավորվել է 47 մարդ: Մոտ մեկ տասնյակ մարդ՝ այդ թվում «Ժառանգություն» կուսակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը, Դավիթ Սանասարյանը, Հովսեփ Խուրշուդյանը, քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը և այլք անազատության մեջ են՝ զանգվածային անկարգություններ հրահրելու, կազմակերպելու մեղադրանքով:

Սակայն խնդրի իրավական կողմից առավել կարևոր են քաղաքական հետևությունները, որոնք պետք է արվեն իշխանության, ընդդիմության, նաև հասարակության կողմից:

14-օրյա ճգնաժամի օրերին շատերին է տարակուսել հանրապետության նախագահի լռությունը:

Այդ ընթացքում Սերժ Սարգսյանը խոսեց ընդամենը մեկ անգամ, այնուամենայնիվ, կարևոր է, որ ճգնաժամը հանգուցալուծվեց համետաբար խաղաղ ճանապարհով: 

Միջադեպի հանգուցալուծումից հետո երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է իշխանության, հոգևորականության և հասարակության ներկայացուցիչների հետ՝ հանդես գալով ծավալուն ելույթով:

Նախագահի ելույթում շեշտադրված էր այն միտքը, որ հուլիսի 17-ին տեղի ունեցածն ահաբեկչություն է:

«Մենք որևէ մեկին թույլ չենք տալու, որ քայքայի մեր պետության հիմքերը:  Զենքով և բռնությամբ Հայաստանում հարցեր չեն լուծվելու: Երևանը Բեյրութ կամ Հալեպ չէ: Ահաբեկչությունը խրախուսելը մահացու մեղք է»,- ասել է Սարգսյանը:

Վերջինս արդարացիորեն նկատել է, որ յուրաքանչյուր ոք պետք է պատասխան տա իր արարքների համար միայն ու միայն օրենքի առաջ:

Նախագահը հրապարակայնորեն բաց դատավարություն է խոստացել և բացառել է անձնական վրեժխնդրության դրսևորումը:

Սա կարևոր մեսիջ է մեր հասարակությանն ու միջազգային հանրությանը, որոնք, մեղմ ասած, չեն վստահում հայաստանյան արդարադատությանը:

Հակառակ որոշ կանխատեսումների՝ հանրապետության նախագահը շրջանցել է ուժային մարմինների գործողությունների անհամաչափության թեման:

Սերժ Սարգսյանն արժևորել է ԱԱԾ-ի, Ոստիկանության, մյուսների պրոֆեսիոնալիզմը, հուլիսի 29-ի միջադեպի համար ներողություն խնդրել լրագրողներից՝ խոստանալով, որ այլևս նման բան չի կրկնվի:

Քաղաքացիներին մարդաորսի, նրանց նկատմամբ բռնությունների մասին՝ ոչ մի խոսք:

Սա ենթադրել է տալիս, որ ուժային համակարգում կադրային լուրջ փոփոխություններ չեն լինելու, գոնե մինչև խորհրդարանական առաջիկա ընտրությունները:

Նախագահը չի խոսել նաև այն պատճառների մասին, որոնք ծնում են քաղաքական ծայրահեղականություն՝ խոստանալով միայն արմատական փոփոխությունների գործընթաց:

Այսպիսով, չի բարձրացվում ուժայինների ոչ համաչափ գործողությունների հարցը, շրջանցում են արմատականությունը ծնող պատճառները և չեն նշվում հնարավոր բարեփոխումների ուղղությունները:

Ենթադրվում է, որ իշխանություններն առայժմ չունեն գոծողությունների հստակ ծրագիր: Հուլիսի 17-ի միջադեպի հանգուցալուծումից հետո օրակարգային է դարձել պետության ընթացքի հարցը՝ իշխանությունները տրվելու են ռեպրեսիվ քաղաքականության գայթակղությանը, թե շեշտը դնելու են խորքային բարեփոխումների իրականացման վրա:

Սերժ Սարգսյանի երեկվա ելույթն այս հարցի պատասխանը չի տվել: Փոխարենը՝ Սարգսյանը խոսել է ազգային համաձայնության իշխանություն, կառավարություն ձևավորելու նպատակի մասին:

Հավանաբար հենց այս կարգախոսն է գերակա լինելու ՀՀԿ առաջիկա քարոզարշավի օրակարգում: Եթե ազգային համաձայնության մինի մոդել է դիտարկվում ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան և առաջիկա ընտրություններում այս երկու կուսակցությանը գումարվելու են ևս մեկը կամ երկուսը, ապա ոչ թե դա ազգային համաձայնություն է, այլ հասարկության թիկունքում կայացած ստվերային պայմաանավորվածություն:

Մեզ պետք է ոչ թե ազգային համաձայնության իշխանություն կամ կառավարություն, այլ ազգային համաձայնություն օրինական ընտրությունների անցկացման գաղափարի շուրջ: Միայն այդ դեպքում կունենաք նոր որակի իշխանություն և արդյունավետ կառավարում՝ բացառելով նոր «Սասնա ծռերի» ծնունդը:

Սարգիս Հակոբյան

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխանՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր, զորամասեր և հետևել ծառայության կազմակերպման ընթացքինՓոթորիկը ԱՄՆ երկու նահանգներում ավելի քան 750,000 բնակիչների թողել է առանց էլեկտրաէներգիայիCBC. ՆԱՏՕ-ն ամրապնդում է Բալթյան երկրներում օդային պաշտպանությունը Թրամփն ամենուր պատերազմ է հրահրում․ ՇահնազարյանՆյու Դելիում անվտանգության միջոցառումները խստացվել են երիտասարդների բողոքի ցույցերի պատճառով
Ամենադիտված